Виртуально Я. Литература для всех Стихи, проза, воспоминания, философские работы, исторические труды на "Виртуально Я"
RSS for English-speaking visitors Мобильная версия

Главная     Карта сайта     Конкурсы    Поиск     Кабинет    Выйти

Ваше имя :

Пароль :

Зарегистрироваться
Забыли данные?



(Написать письмо )

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏ&

 ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ

 

 Այսօր, ահա, մտնում ենք մենք

 Մկրտության ավազան,

 Մեր ճակատը սուրբ մեռոնով

 Օծի՛ր, Պարգև Սրբազան։

 

 Օծի՛ր, մենք էլ հայ մկրտվենք

 Մեր հայաշատ օջախում,

 Հայ մկրտվենք, որ հա՛յ մնանք

 Ու զորանա՛նք Արցախում...

 

 

 

 ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ

 

 

 

 ՍԱՄՎԵԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Իմ հորեղբայր Անդրանիկը

 ևա՛տ է սիրել Հայրենիքը։

 

 Երբ Արցախ է թուրքը մտել՝

 Նա զինվոր է իսկույն գրվել։

 

 Գնդացիրն իր ուսն է առել

 Ու Մարտակերտ իսկույն հասել։

 

 Մերթ՝ Մաղավուզ, մերթ՝ Մոխրաթաղ,

 Մեծշեն, Օմար ու Գյուլաթաղ,

 

 Ուր եղել է՝ կռվել է նա,

 Ուր կռվել է՝ հաղթել է նա։

 

 Ու պարտվել է թուրքը նորից,

 Փախել մեր շեն Կոճողոտից...

 

 24.05.94, ևուրաբադ (ԿՊև, գործող բանակ)

 

 ՍՈՒՍԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Իմ հորեղբայր Անդրանիկը

 Զոհվել է մարտում,

 Պաշտպանելով Հայրենիքիս

 Սահմաններն անքուն։

 

 Քա՛ջ է եղել մարտի դաշտում՝

 Գնդացրորդ արի,

 Կռվել է, որ հի՛ն Արցախիս

 Ծուխը չմարի։

 

 Կռվել է ու... հաղթել թուրքին՝

 Զոհվելո՛վ անգամ,

 Ու գրկել է սիրող մոր պես

 Մայր հողը նրան...

 

 20.05.94, ևուրաբադ (ԿՊև, գործող բանակ)

 

 ՄԱՐԻԱՄԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Իմ հորեղբայր Անդրանիկը

 Ինձ Մարիամ է անվանել,

 Պաշտել է շատ Աստվածամորն

 Ու Աստծուն է նա պաշտել։

 

 Բայց եղել է կռիվ մի մեծ,

 Ավեր, արյուն ու թալան,

 Ու նետվել է նա թեժ մարտի.

 -Տեր Աստվածն ինձ պահապա՜ն...

 

 Աստված, սակայն, չի պահպանել՝

 Նա զոհվել է այդ մարտում,

 Իր արյունով փրկված հողը

 Հայավարի է ծաղկում...

 

 ...Երբ խաղում ենք ընկերներով՝

 Սուտ չեմ խոսում ես բակում,

 Միշտ երդվում եմ՝ ՙԱստված վկա՚,

 Ու երդումս չեմ խախտում...

 

 

 ԱՆԴՐԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Իմ հորեղբայր Անդրանիկը

 Ինձ իր անունն է թողել,

 Մեկ էլ՝ փրկված Հայրենիքը,

 Որը նա շատ է սիրել։

 

 Եվ զոհել է կյանքը ջահել,

 Որ ապրի Հող-հայրենին,

 Ու միշտ պարտվի թուրքը վայրի՝

 Մեր ոխերիմ թշնամին։

 

 ...Ես էլ շուտով կմեծանամ,

 Իսկ թե կրկին թուրքը գա՝

 Չեմ երկնչի մարտի դաշտում

 Լինել քեզ պես, հորեղբա՜յր...

 

 

 ՆՈՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Եվ կգա այդ օրը ու դպրոցական Նորիկ Բաբայանն

 իր քրոջ՝ Ռեգինեի ու եղբոր՝ Զորիկի հետ

  կրկին կվերադառնա Կարմիրավան...

 

 Հիշո՞ւմ ես, Զորիկ, դու մեր տունը,

 Թե ո՛նց էր հաչում բակի շունը։

 

 Կչկչան հավը ածում էր ձու,

 Որ առավոտյան ուտենք ես ու դու։

 

 Մեր տունը ո՛նց էր կահավորված՝

 Քո մահճակալը, բազմոցը բաց։

 

 Հեռուստացույցը, որ հայերեն

 Բառ անգամ չէր էլ արտաբերել։

 

 Փոքրիկ, անվավոր արկղիկը,

 Ուր պահում էինք խաղալիքը։

 

 Այն, որ պոկվել էր կափարիչը,

 Քեռին նորոգեց, հիշում ես, չէ՞։

 

 Իսկ պահարանը խոհանոցի,

 Ուր խաղում էինք պահմտոցի։

 

 Ուր մտնում էինք՝ փակվում ներսից,

 Որ երբ թուրքը գա՝ մեզ չտեսնի...

 

 Թուրքերը եկան, տունը թողինք,

 Մի կերպ փախանք ու ազատվեցինք։

 

 ...Չի էլ մթնում, որ շուտ էլ քնենք,

 Գոնե երազում տունը տեսնենք։

 

 Տեսնենք՝ դեռ տե՞ղն է ամեն ինչը,

 Չի՞ պոկվել արկղի կափարիչը։

 

 Մեր հավը էլի ձո՞ւ է ածում,

 Բայց առավոտյան ո՞վ է ուտում։

 

 

 ԶՈՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Կարմիրավանի ավերակները

 սպասում են իրենց ազատարարներին...

 

 Մենք թոնի՜ր ենք ունեցել,

 Մի երա՛զ թոնիր,

 Իսկ թոնիրը՝ տաք կողեր

 Ու հույսեր կարմիր։

 

 ...Թուրքը եկավ ու մեր շեն

 Գյուղը ավերվեց,

 Եվ արյունից թոնիրը

 Էլի՜ կարմրեց։

 

 Գյուղը քանդվեց, չմնաց

 Քար-քարի վրա,

 Ավերակներ են այնտեղ

 Ու մահ է հիմա։

 

 Բայց միշտ կա իմ հուշերում

 Թոնրատունը տաք՝

 Որպես անցած օրերի

 Հուշ ու հիշատակ...

 

 ԱՐԵՎԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Սուտասան է Գայանեն,

 Սուտ է ասում ամեն օր.

 -Էլ չե՜մ հրի դուռը ձեր

 Ու չեմ փախչի, Մարիամի՜կ։

 

 Սակայն հաջորդ օրը հենց՝

 Նույնն է անում Գայանեն,

 Դուռը հրում մինչև վերջ,

 Ու փախչում, որ չբռնեն։

 

 Իսկ քիչ անց ետ է գալիս

 Ու՝ թե.

 -Մարիա՜մ, եկ՝ խաղանք...

 -Բա չե՞ս ասել, Գայանե՜,

 Էլ չե՜ս հրի դուռը մեր...

 

 -Մեղավո՛ր չեմ, Մարիամի՜կ,

 Որ հրել եմ դուռը ձեր,

 Կարինեն է ասել ինձ՝

 Հրի՜ր, բացի՜ր՝ շուտ փախչե՛նք...

 

 ՀԱՅԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Մռավ սարը մեր չքնաղ՝

 Հայացքը՝ երկինք հառած,

 Զարդարում է Արցախիս

 Հող ու քարերը ծաղկած։

 

 Մռավ սարը մեր սիրուն՝

 Ինչե՛ր ասես՝ չտեսավ,

 Հայրենիքս ծիծաղկուն՝

 Ավերված էլ նա տեսավ։

 

 Մռավ սարը մեր բարի՝

 Պահապանն է պատմության,

 Մեր դարավոր հառաչի

 Ու տրտմության լուռ վկան։

 

 ԱՆՈՒևԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Քամին սարերն է ընկել՝

 Պահմտոցի է խաղում։

 

 Երկինքն իր գույնը փոխել՝

 Ճերմակ գույն է ստանում։

 

 Առուն ո՛նց է հորդացել՝

 Երկինքը լաց է լինում։

 

 Ամպը ձորերն է լցվել՝

 Ձորերը չեն երևում։

 

 Սարերը պար են բռնել

 Իմ հայրենի Արցախում...

 

 ՍՈՒՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Մնա՛ս բարով, Մասի՜ս սար,

 Ես գնում եմ Գանձասար...

 

 Նստել ավտոն՝ տուն էր գնում

 Երևանից Սանասարը,

 Իսկ ավտոյի պատուհանից

 Երևում էր Մասիս սարը։

 

 Սլանում էր ավտոն առաջ,

 Գալիս էր և Մասիս սարը,

 Նայում, անխոս հիանում էր,

 Հրճվում էր լուռ Սանասարը։

 

 Բայց որտեղից-որտեղ՝ մի ամպ

 Եկավ ծածկեց Մասիս սարին,

 Մի տխուր ցավ, մի լուռ տագնապ

 Պատեց փոքրիկ Սանասարին։

 

 Իսկ երբ ամպը անցավ նորից՝

 Հանկարծ լսեց Սանասարը.

 -Տեսա՞ր, էլի հասա ես քեզ,-

 Հպարտ ժպտաց Մասիս սարը։

 

 ՍԻՐԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Փաթիլները

 Լուռ իջնում են՝

 Այնպե՛ս հանգիստ,

 Այնպե՛ս դանդաղ,

 Կարծես նրանք

 Երա՛զ լինեն

 Խորհրդավոր,

 Որ իջնում են

 Լուռ... պարելո՜վ...

 

 Փաթիլները

 Լո՛ւռ են իջնում

 Ու ներկում են

 Դաշտ ու անտառ՝

 Միայն

 Ճերմա՛կ երանգներով։

 

 ԳՈՀԱՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Ձյունը հալվեց,

 Առուն լցվեց,

 Առուն տարավ գետակին,

 Իսկ գետակը

 ևնկշնկալով

 Վազեց գետը մոտակա։

 

 Գետը տեսա՛վ,

 Ուրախացա՛վ,

 Փարվեց սիրով գետակին,

 Իսկ գետակը

 Ուրախությամբ

 Փարվեց գետին մոտակա։

 

 Ուրախության

 Արցունքն աչքին

 Գետը հասավ ծովերին։

 Ձնծաղիկն էլ

 Հողից ելավ ՝

 Գարո՛ւն բացվեց աշխարհին...

 

 

 

 ԱԼՎԱՐԴԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Դեռ փոքրիկ է Լիլիթիկս՝

 Հազիվ երկու ամսական,

 Կծկվում է ցավից սիրտս,

 Երբ լացում է այնպես շատ։

 

 Կչկչում է մեկ էլ հանկարծ,

 Բայց նորից է նա լացում,

 Երբ տեսնում է իր ծծակը

 Արմանիկի բերանում։

 

 

 

 ՌՈՒԶԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Ի՞նչ է, արդյոք, պատահել

 Անդրանիկին, չգիտեմ,

 Ո՜չ խնդում է, ո՜չ խաղում,

 Ո՜չ թռչկոտում, ո՜չ պարում։

 

 Հոպ, հոպ՝ այդպես, դե՝ խաղա,

 Սիրտս սիրուց թող դողա,

 Խնդա՛, խաղա՛, լա՛վ բալիկ,

 Սի՛րտս ձեռքիդ խաղալիք։

 

 

 

 Ն ԵԼՍՈՆԻ ՊԱՏՄԱԾԻՑ

 

 Գարո՛ւն է եկել,

 Վարդ ու ծաղի՛կ է բերել մեզ համար,

 Ցող ու շաղի՛կ է բերել մեզ համար,

 Երգ ու տաղի՛կ է բերել մեզ համար։

 

 Գարո՛ւն է եկել,

 Մեզ համար թովիչ երա՛զ է բերել,

 Մեր սուրբ իղձերին բարի կատարում

 Ու ջերմ սրտերին բերկրա՛նք է բերել։

 

 Բերել է՝ ինչ որ ունի նա պահա՛ծ,

 Մեզ համար ինչ որ ունի նա շահա՛ծ։

 Մի ամբողջ տարվա կարոտից ծնված

 Գարո՛ւնն է եկել...

 

 

 

 ԻՄ ՊԱՊԸ ԽԱՉՈՒՆՑ ԱՆԴՐԻՆ Է

 

 

 

 ԻՄ ՊԱՊԸ

 

 Իմ պապը Խաչունց Անդրին է,

 Ականջս նրա կանչին է։

 

 Փոքրիկ չեմ, ես մեծ եմ արդեն,

 Ու պապիս տեղն էլ լավ գիտեմ։

 

 Անտառն է գնացել՝ փայտի,

 (Անտառի տեղն էլ է հայտնի)։

 

 Գնացել ու ետ չի գալիս՝

 Ձեն ու ձուն չկա անտառից։

 

 Ի՞նչ անեմ, սպասե՞մ, կգա՞,

 Թե՞ գնամ պապիս ետևից։

 

 

 

 ՍԱՄՎԵԼԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ

 

 -Ծառի վրա՝

 Երեք ճյուղ,

 Ամեն ճյուղին՝

 Երեք շյուղ,

 Ամեն շյուղին՝

 Երեք ծիտ,

 Բոլորն իրար

 ևատ մոտիկ։

 Երկու ճյուղի

 Ծտերը

 Թռան իրենց

 Բները։

 Ծառին քանի՞

 Ծիտ մնաց...

 Հաշվեց Սուսանն

 Ու ասաց.

 -Ես դա գիտեմ,

 Սամվելի՜կ,

 Ծառին մնաց

 Իննը ծիտ...

 

 ...Ինչպե՞ս հաշվեց

 Սուսանը,

 Երբ դեռ փակ էր

 Մառանը,

 Իսկ մռռանը՝

 Դռռանը...

 

 ՄԱՐԻԱՄԻԿԻ ՚ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ՚

 

 -Ասա՜, Մարիա՜մ,

 Թե քեզ տամ

 Երկու խնձոր,

 Երեք տանձ,

 Երկու տանձը

 Ետ ինձ տաս՝

 Քեզ քանի՞սը

 Կմնա...

 

 -Վա՛, երկուսը

 Ետ քեզ տամ,

 Որ մի հա՞տը

 Ինձ մնա...

 

 

 ԱՐԵՎԻԿԻ ՚ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ՚

 

 -Ցուրտ է դրսում,

 Բա չե՞ ն մրսում

 Ծառերը,-

 Զարմանում է

 Չարաճճի

 Արևը։

 

 -Դե, ծառերը

 Ինչպե՞ս կարող են

 Մրսել,

 Չէ՞ որ ճերմակ

 Ձյունե մուշտակ են

 Հագել...

 

 12.07.93, Ստեփանակերտ

 

 

 ԱՐԱՐԱՏԻ ՚ԱՄԱՉԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ՚

 

 -Մեծ տղա է դառել արդեն

 Մեր հարևան Արարատը,

 Բայց անցնելիս չի բարևում,-

 Դժգոհում է Արշակ պապը։

 

 -Ո՞նց բարևի, քեռի՜ Արշակ,

 Ամաչում է նա երևի,

 Քաղել է ձեր խաղողը խակ՝

 Ի՞նչ երեսով էլ բարևի...

 

 21.07.93, Ստեփանակերտ

 

 

 ԴՊՐՈՑԱԿԱՆԸ

 

 Էլ փոքրիկ չէ Նորիկը,

 Դպրոց է նա հաճախում,

 Եվ չի ցավում փորիկը,

 Երբ խակ խաղող չի ուտում։

 

 Իզուր դես-դեն չի ընկնում ՝

 ևարում է իր գրքերը,

 Նստում մինչ ուշ երեկո՝

 Սովորում է դասերը։

 

 21.03.93, Ստեփանակերտ

 

 

 Ի՞ՆՉ Է ՍԻՐՈՒՄ ՌԵԳԻՆԵՆ

 

 Ես գարո՛ւնն եմ սիրում,

 Ես կանա՛չն եմ սիրում,

 Սիրում եմ, երբ հանդում

 Գարունը ծաղկո՛ւմ է։

 

 Երբ ծաղկո՛ւնքն է բուրում,

 Երբ կանա՛չն է բուրում ՝

 Իմ հոգին դյութվո՛ւմ է,

 Իմ հոգին ժպտո՛ւմ է։

 

 Սիրո՛ւմ եմ, սիրո՛ւմ եմ,

 Երբ անհուն երկնքից

 Ժպտո՛ւմ է, հրճվո՛ւմ է

 Մայիսյան արևը։

 

 ...Ես գարո՛ւնն եմ սիրում,

 Ես կանա՛չն եմ սիրում։

 

 

 ՍՈՒՍԱՆԻ ՚ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ՚

 

 Սուսանը ծամոն ծամելիս

 Նայում ես՝ ծիծա՛ղդ է գալիս.

 Ծամում ու շուտ կուլ է տալիս։

 

 Նայում է Սամվելը նրան խեթ,

 Իսկ քույրը՝ թե.

  -Ի՞նչ է, եղբա՜յր,

 Ծնոտս մեղքդ չի՞ գալիս...

 

 

 ՍՈՍԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

 

 Թող հավերժ կանաչ լինի

 Առվա՛կ իմ, քո եզերքը։

 

 Ու թող քո երգին խառնեմ

 Իմ փոքրի՛կ սրտի հևքը։

 

 Ախր ինձ կախարդում է

 Քո քնքո՛ւշ-անուշ երգը...

 

 ԹԱՐԹԱՌ

 

 Դու գալիս ես հեռուներից

 Ու խոսում ես, խոսում անվերջ

 Հպարտ ու վեհ մեր լեռներից՝

 Քո քչքչան երգերի մեջ։

 

 Ու բացվում է, ահա, քո դեմ

 Իմ հայրենի գյուղը ծաղկուն,

 Քեզնով է նա, ես այդ գիտեմ,

 ևնչում, ապրում իմ Արցախում։

 

 ԷԴՈՒԼԻԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

 Գիտեմ, որ շատ

 Չար մարդիկ կան

 Այս աշխարհում,

 Բայց ուզում եմ

 Բարի մնալ

 Ես իմ կյանքում։

 

 Դու է՜լ բարի

 Եղիր, Գևո՜րգ,

 Բարին արա,

 Որ բարի գործ

 Սիրողը քեզ

 Չմոռանա։

 

 ՍԱՄՎԵԼԻ ԵՐԴՈՒՄԸ

 

 Աշնանային այս

 Սո՛ւրբ առավոտյան

 Երդվում եմ, որ միշտ

 Ես հավատարիմ

 Պիտի ծառայեմ

 Իմ Հայրենիքին։

 

 Ու թե հարկ լինի՝

 Ես քաջի մահով

 Նաև կզոհվեմ,

 Միայն թե հավերժ

 Գարնան կարկաչով

 Ու խինդով օծվեն

 Արցախիս կապո՛ւյտ

 Առավոտները...

 

 ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ

 Նորա ՂՈՒԼՅԱՆԻՆ

 

 Փոքրիկ էի՚ անհոգ մանկիկ՚

 Երբ ինձ դպրոց բերին՚

 Դուք Ձեր սրտի հուրը տվիք

 Իմ՝ դեռ մանուկ սրտին։

 

 Թևեր առել Ձեր տվածով՝

 Պատրաստվում եմ թևել՚

 Իմ առաջի՛ն ուսուցչուհի՚

 Իմ մա՛յր մտած արև...

 

 ԳԱՂԹԻ ՕՐԵՐԻՑ

 

 Տեսնես որտե՞ղ է հիմա փոքրիկ Նելսոնը,

 Դպրոցի զանգն էլ նրան դասի չի կանչում,

 Մարտակերտում ավեր է դեռ իրենց տունը,

 Մարտակերտում՝ դեռ կրակ, ավար ու արյուն։

 

 Բայց ետ կգա նա մի օր՝ ինչ էլ մր լինի,

 Ինչ էլ լինի՝ նա հեռվում երկար չի մնա,

 Կգա, որ շեն պահի իր տունը հայրենի,

 Մարտակերտի իորակերտ հավատը դառնա...

 

 15.09.93, Ստեփանակերտ

 

 

 




Поэзия

      Версия для печати
      Читать/написать комментарий                    Кол-во показов страницы 16 раз(а)





Рекомендовать для прочтения


Проверить орфографию сайта.
Проверить на плагиат .
^ Наверх




Авторы Обсуждения Альбомы Ссылки О проекте
Программирование